Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը`ընդառաջ ամանորյա տոներին: Med-Practic-ի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչ Զառա Ակունցը, ով ներկայացնում էր «Լավագույն բնական ապրանքները Հնդկաստանից» տաղավարը, ով նաև ECO հնդկական ավանդական սպա կենտրոնի տնօրենն է և «Զառա Ակունց-Նեյչրլ Փրոդակտս» առաջին օրգանական խանութի հիմնադիրը Հայաստանում, պատմեց, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ տարբեր ցուցահանդեսների կազմակերպիչ է: Ինչպես Ակունցը նշեց, «Ձմեռ պապ» միջազգային ցուցահանդեսն ունի ընդամենը երկու տարվա պատմություն և որ 2012 թվականին առաջին անգամ ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի Միլան քաղաքում:
Անդրադառնալով «Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսին, Զ. Ակունցն ասաց, որ մասնակից տաղավարների թիվը հասել էր 80-ի: «Հիմնականում մասնակցում էին ընկերություներ, ովքեր առաջարկներ ունեին` ամանորյա տոնական նվերների տեսքով»,- ընգծել է կազմակերպիչն ու հավելել, որ ցուցահանդեսի մասնակիցներն այցելուներին ներկայացրել էին ամանորյա լավագույն նվեր ձեռք բերելու ամենահնարավոր տարբերակներ: Զ. Ակունցի ձևակերպմամբ, մի քանի ռեստորանային համալիրներ ներկայացրել են փաթեթ-առաջարկներ, կազմակերպություններից շատերն էլ տոնական քարտեր են տրամադրել ցուցահանդեսի այցելուներին: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում էին առողջության և գեղեցկության կենտրոններ, կոսմետոլգիական կլինիկաներ, ներկայացվել են նաև դիզայներական աշխատանքներ, իսկ տոնական տրամադրությունն ընդգծել է գինու և թեյերի համտեսումը:
Ակունցը դժվարացավ առանձնացնել իր համար յուրահատուկ տաղավար` ասելով, որ բոլորն էլ գեղեցիկ էին ու յուրովի: Կազմակերպչին գոհացրել է այցելուների թիվը:
RESULT ընկերության աշխատակցուհի Նաիրան Med-Practic-ին պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացրել են կոսմետիկ միջոցներ, որոնք, ըստ զրուցակցի, պատրաստված են ամբողջությամբ բնական հումքից: «Մեր ընկերության միջոցները նախատեսված են մազերի, եղունեգների, մաշկի կանխարգելման և խնամքի համար»,- այսպես ձևակերպեց ներկայացուցիչն ու հավելեց, որ ներկայացված միջոցները կարելի է Ամանորից հետո ձեռք բերել նաև դեղատներից ու սուպերմարկետներից:
Natur Produkt դեղագործական ընկերության ներկայացուցիչ Անիից էլ տեղեկացանք, որ ընկերությունն արտադրում է բնական օճառներ, որի հումքը ներմուծվում է Եվրոպայից. «Բոլոր օճառները բնական են, նրանք չունեն քիմիական հավելումներ: Ունենք նաև առանց գույնի և հոտի բժշկական հականեխիչ նյութեր»,- նշել է Անին` հավելելով, որ ընկերության արտադրության հետ կարելի է ծանոթանալ Natur Produkt դեղատնային ցանցում, ինչպես նաև սուպերմարկետներում:

-
«Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը
Ցուցահանդեսի մասնակիցներն այցելուներին ներկայացրել էին ամանորյա լավագույն նվեր ձեռք բերելու ամենահնարավոր տարբերակներ:
-
«Ձմեռ պապ 2011»
Ներկայացվել են նաև դիզայներական աշխատանքներ
-
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ
Տաղավարներից մեկում էլ Med-Practic թիմն էր...
-
«Արմենիա Մարիոթ»
Med-Practic թիմի ներկայացուցիչ Հասմիկը
-
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ
Ցուցահանդեսին մասնակցում էին առողջության և գեղեցկության կենտրոններ, կոսմետոլգիական կլինիկաներ:
-
«Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդես
RESULT ընկերությունը ցուցահանդեսին ներկայացել է բնական հումքից պատրաստված կոսմետիկ միջոցներով:
-
«Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը
Կազմակերպիչ Զարա Ակունցը նշեց, որ 2012 թ. առաջին անգամ ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի Միլան քաղաքում:
-
«Ձմեռ պապ 2011»
Ակունցը դժվարացավ առանձնացնել իր համար յուրահատուկ տաղավար` ասելով, որ բոլորն էլ գեղեցիկ էին ու յուրովի:
-
«Ձմեռ պապ 2011» միջազգային ցուցահանդեսը
Կազմակերպչին գոհացրել է այցելուների թիվը:
Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն